Հանրահայտ ռուս երգչուհի ու դերասանուհի Աննա Սեմենովիչը բացել է իր գեղեցկության գաղտնիքը։ Պարզվում է, նրա ֆիրմային դիետան խնձորից ու մանր ծովախեցգետիններից կազմված սննդակարգ է։ Այսինքն, հնարավորինս շատ խաշած ծովախեցգետին, կանաչ խնձոր, հնարավորինս շատ ջուր, թեյ ու սուրճ։ Աստղի խոսքով, այդպիսի սննդակարգ պահելով, կարելի է մեկ շաբաթում ազատվել 3-4 կգ-ից։ Սեմենովիչն ինքը մանկուց գիրանալու հակում ունի։ Այդ գիծը հատկապես բացահայտվեց, երբ նա դադարեց զբաղվել մեծ սպրոտով։ Իհարկե, մեծ քանակությամբ մանր ծովախեցգետին ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ։ Սակայն գեղեցկության համար կարելի է ցանկացած զոհողության գնալ։