Երգչուհի Շակիրան միշտ երազել է դուստր ունենալու մասին, սակայն նա այս անգամ էլ է իր ամուսնուն որդի պարգևելու:
Իր նոր կարգավիճակով պայմանավորված` երգչուհին հաճախ է մասնկացում հարցազրույցների, որոնք հիմնականում մայրության, հղիության և ընտանիքի թեմաներով են: 37-ամյա երգչուհին հայտարարել է, որ պատրաստ է 20 երեխա ունենալ Խերարդ Պիկեի համար: Ի դեպ, ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ բազմազավակ հայր լինելուն: