Ավստրալիայի Էրլի Բիչ քաղաքում հայրը փրկել է 4-ամյա որդուն պիթոնից:

Dailytelegraph-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նախատոնական խնջույքի ժամանակ: Երեխան դրսում է եղել, երբ հսկա օձը հարձակվել է նրա վրա, փաթաթվել ոտքից և փորձել է իր հետ տանել: Լսելով փոքրիկի ճիչերը՝ հայրն օգնության է հասել: Նա բռունցքներով այնքան է խփել 4 մետր երկարություն ունեցող պիթոնին, մինչև որ այն բաց է թողել երեխայի ոտքը: Սակայն այն կրկին հարձակվել է և ատամներով բռնել տղայի ազդրից: 

Հայրն ստիպված է եղել ձեռքերով բացել գազանի երախը: Երբ երեխան կարողացել է դուրս պրծնել ու փախչել, նա մուրճով սատկացրել է օձին:

Երեխան շտապ հոսպիտալացվել է, բժիշները վիրահատել են նրա ոտքը: Այժմ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: