Սկանդալային երգչուհի Լեդի Գագան այժմ գտնվում է Գերմանիայում, որտեղ պետք է համերգային ծրագրով հանդես գա: Չնայած աշխատանքային հագեցած գրաֆիկին`  նա այցելել է դաջվածքների վարպետ Էրիկ Գոնզալեսին, ով երգչուհու մարմնին նոր դաջվածք է արել:

 

Գագան ինսթագրամի և թվիթերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել, որում  երկրպագուներին ցույց է տվել իր նոր դաջվածքը: Լուսանկարի տակ նա թողել է հետևյալ մակագրությունը. «Նոր դաջվածքս նվիրում եմ իմ երկրպագուներին: Դուք յուրահատուկ եք և հավատարիմ: Ես երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում»: 


гага

Гонзалес

Гага

Леди Гага посвятила новую татуировку поклонникам