Երգչուհի Լեդի Գագան չի դադարում իր տարօրինակ կերպարներով զարմացնել բոլորին: Այսօր Նյու Յորքի փողոցում պապարացցիները հետևել են նրան: Նրանք երգչուհուն դժվարությամբ են ճանաչել: Այս անգամ Լեդի Գագան սև թափանցիկ կոմբինեզոն էր հագել , խոշոր ականջօղեր, ապարանջան և թևնոց:
Նշենք, որ վերջերս նա, որպես աքսեսուար, իր հետ վերցնում է իր շանը` Ազիա անունով ֆրանսիական բուլդոգին, որը զարմացած նայում էր իր շուրջը գտնվող պապարացցիներին: