Դերասանուհի, երգչուհի, նախկին «4 տարբերակ» փոփ խմբի մենակատար Քնարիկ Զաքարյանը երաժշտական կարիերայում տևական դադար էր վերցրել՝ պայմանավորված ընտանիքի համալրմամբ  և հաղորդավարությամբ զբաղվելու հանգամանքով: Նա Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ այժմ, արդեն,  մտածում է երգարվեստ վերադառնալու մասին:


Քնարիկն այժմ աշխատում է նոր երգի վրա, որի հեղինակը երգահան Վահրամ Պետրոսյանն է. «Կրկին լինելու եմ  այն ոճում, որով հանդես եմ եկել կարիերայիս սկզբում: Տանգոն, որը հանձնելու եմ հանդիսատեսի դատին, ներկայացնելու եմ թատերային էտյուդներով ու լուծումներով, այսինքն, վերադառնալու եմ իմ՝  դերասանուհի-երգչուհի տեսակին: Առաջիկայում երկրպագուներին կներկայացնեմ նաև երգի հիման վրա տեսահոլովակ»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց երգչուհին:

 

 

Շարունակությունը` այստեղ