Այսօր շատերն Արփինե Գաբրիելյանին ընկալում են ավելի շատ որպես դերասանուհի կամ հաղորդավարուհի, քան երգչուհի, որով էլ նա իր առաջին անգամ հանդես է եկել: Եվ ահա տևական դադարից հետո նա երգարվեստ կվերադառնա ոչ թե սովորական երգով, այլ գեղեցիկ մի զուգերգով երգիչ-երգահան Արսեն Գրիգորյանի հետ:
Պարզվում է` երբ վերջինս ի «Երջանիկ եմ, որ կաս» երգի համար զուգերգող էր փնտրում, հենց այնպես չի կանգ առել Արփինեի թեկնածության վրա: Արփինեին ծանոթ եմ դեռ տարիներ առաջ, երբ նրա համար գրեցի «Սերը» երգը: Շատ եմ հավանում նրա ձայնը, նաև գեղեցիկ արտաքին ունի: Այժմ էլ հասկացա, որ նա շատ համահունչ կլինի իմ նոր զուգերգին,- ասել է Արսենը : «Բացի այդ, Արփինեն այն անձանցից է, որոնք այսօր հետաքրքիր են հանրությանը, թեև շատերը մոռացել են, որ նա երգչուհի է»,- հավելել է երգիչ-երգահանը:
Մ. Ն.
Նյութի աղբյուրը`https://www.facebook.com/pages/TV-%D5%84%D5%B8%D5%AC/443555925687378