Արփի Գաբրիելյանը չի սիրում այս հինգ երևույթները տղամարդկանց մեջ: Դրանք ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
1. Շատախոսությունը
2. Գլուխգովան լինելը
3. Բամբասկոտությունը, քանի որ դրանից վատ բան չկա, և ինչը հիմա շատ տարածված է:
4. Ծուլությունը
5. Ժլատությունը. կապ չունի՝ մարդը որքանով է ֆինանսապես ապահովված, միևնույն է՝
ժլատ մարդը չի փոխելու իր այդ հատկությունը։
Վերոնշյալ 5 կետերը թվարկելուց հետո դերասանուհին ավելացրեց. «Ես նշեցի հինգը, բայց դրանք շատ են: Օրինակ՝ անճաշակ հագնվելը լուծվող հարց է, իսկ բնավորության գծերը՝ ոչ, ուրախ եմ, որ իմ նշած բնավորությամբ մարդիկ ինձ չեն հանդիպել, բայց երբ փոքր-ինչ զգում եմ, որ նման մարդ է իմ առաջ, կապ չունի՝ դրանք գործնական, թե ընկերական հարաբերություններ են, փորձում եմ հեռու մնալ նրանից: Ես շատ շուտ եմ կարողանում բացահայտել նման մարդկանց»: