1. Տղամարդը պետք է փողոցով քայլի կնոջից ձախ: Աջից կարող են քայլել միայն զինվորականները, որոնք պետք է պատրաստ լինեն ռազմական ողջույն տալու:
2. Անհրաժեշտ է կնոջ դաստակից բռնել, եթե նա հետ է մնացել կամ սայթաքել է: Բայց սովորական իրավիճակում կինն է որոշում' բռնել, թե ոչ տղամարդու ձեռքը:
3. Կնոջ ներկայությամբ տղամարդը չի ծխում՝ առանց նրա թույլտվության:
4. Որեւէ տեղ մտնելիս եւ դուրս գալիս կավալերը դուռը բացում է կնոջ առաջ, իսկ ինքը նրա հետեւից է քայլում:
5. Սանդուղքով բարձրանալիս կամ իջնելիս տղամարդն ապահովագրում է իր ուղեկցուհուն' մեկ-երկու աստիճան հետեւից եւ դիմացից քայլելով' համապատասխանաբար:
6. Առաջինը տղամարդն է մտնում վերելակ, իսկ այնտեղից դուրս գալիս պետք է զիջի կնոջը:
7. Մեքենայից առաջինը դուրս է գալիս տղամարդը, նա շրջանցում է տրանսպորտային միջոցը, բացում է դուռը ուղեւորի կողմից, միաժամանակ կնոջն օգնելով դուրս գալ: Եթե տղամարդն ինքն է վարում մեքենան, պետք է բացի դուռը եւ կնոջ դաստակը բռնի, երբ նա նստում է դիմացի նստատեղին: Եթե տղամարդը եւ կինը երկուսն էլ տաքսու ուղեւոր են, նրանք պետք է նստեն հետեւի նստատեղին: Սրահում առաջինը նստում է կինը, տղամարդը նստում է նրա կողքին:
8. Տարածք մտնելով' տղամարդը պետք է կնոջն օգնի հանել վերնազգեստը, իսկ սենյակից դուրս գալիս հագուստը տա նրան:
9. Հասարակության մեջ ընդունված է չնստել, եթե կանայք կանգնած են (դա վերաբերում է նաեւ հասարակական տրանսպորտին):
10. Էթիկայի համաձայն, տղամարդը չպետք է ուշանա կնոջ հետ ժամադրությունից: Ընդհակառակը' կավալերը պետք է մի քանի րոպե շուտ գա, չէ որ նրա ուշացումը կարող է շփոթեցնել կնոջը եւ նրան անհարմար դրության մեջ դնել: Չնախատեսված դեպքերում պետք է զգուշացնել եւ ներողություն խնդրել ուշացման համար:
11. Ցանկացած տարիքի ցանկացած կնոջը պետք է օգնել կրելու խոշոր առարկաներ եւ զանգվածեղ պայուսակներ: Դրանց թվին չեն դասվում կանացի պայուսակը, թեթեւ մուշտակը կամ վերարկուն, բացառությամբ այն դեպքերի, երբ առողջական վիճակի բերումով նա ինքը չի կարող կրել դրանք:
12. Հասարակությունում անընդունելի է կնոջ մասին անկեղծ զրույցը երրորդ անձի հետ, հատկապես տղամարդկանց ընկերախմբում: