«4 տարբերակ» խմբի վերադարձի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Ինչպես հայտնի էր, խումբը անակնկալներ էր պատրաստում, որպեսզի միասնական կազմով կրկին ներկայանար հանդիսատեսին: Եվ ահա, երկարատեւ դադարից հետո «4 տարբերակ»-ը կրկին բեմ բարձրացավ Ձախ Հարութի երեւանյան մենահամերգին' երգելով նրա երգացանկից «Երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ» երգը:
Դադարի, առաջիկա գործունեության ու խմբի նոր' 4-րդ անդամի մասին Life.panorama.am-ին պատմել է Քնարիկ Զաքարյանը:
«Այո, արդեն մեկ տարի է, ինչ մենք կենտրոնացրինք մեր ուժերն ու քայլեր սկսեցնք ձեռնարկել, որպեսզի «4 տարբերակը» վերադառնա, սակայն, որպես այդպիսին, վերադարձ մեծ բեմ եղավ Ձախ Հարութի մենահամերգը: Նրա հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը մեզ առաջարկեց երգել Հարութ Փամբուկչյանի երգացանկից մի երգ, մենք էլ սիրով համաձայնեցինք, Ձախ Հարութն էլ շատ հավանեց իր երգի մեր մեկնաբանությունը: Ես իսկապես չեմ կարող նկարագրել մեր ապրումներն ու ուրախությունը, երբ երկարատեւ դադարից հետո մենք կրկին բարձրացանք մարզահամերգային համալիրի մեծ բեմ ու մեզ մեծ ուրախությամբ ծափահարեց այդքան մարդ: Ի դեպ' այս համերգից հետո մենք բազմաթիվ կորպորատիվ երեկոներից հրավերներ ենք ստանում, որպեսզի կրկին կատարենք «Երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ» երգը»,- պատմեց Քնարիկը:
Խումբը պլանավորում է աշնանը նկարահանել սպասված երգի տեսահոլովակը.
«Արդեն մեկ տարի է, ինչ ունենք Ավետ Բարսեղյանի եւ Վահրամ Պետրոսյանի հեղինակությամբ մեր երգը, որը հասցրել է բավականին սիրվել: Վերջին շրջանում այնքան մեծ է մեր նկատմամբ հետաքրքրությունը, որ պարզապես անհրաժեշտ է մի նոր աշխատանք ներկայացնել: Սակայն մինչ այդ կլինեն ֆոտոշարքեր, երգեր, այսինքն'այսուհետ մեզ հետ կապված նորություններ հաճախ կլսեք»,- հավելեց երգչուհին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։