Ամերիկյան կինոաստղ Լեոնարդո Դի Կապրիոն փաստաբանի դեր կխաղա ռեժիսոր Փոլ Գրինգրասի ֆիլմում, որը նվիրված Է 1996 թվականին ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողության փորձին:  

 

Մրցումների ընթացքում Ատլանտայի օլիմպիական զբոսայգում անվտանգության ծառայության մի աշխատակից տարօրինակ տեսքի  ճամպրուկ էր հայտնաբերել, որը եւ ահաբեկչական գործողության կասկած էր առաջացրել:

 

Հետագայում այս միջադեպը մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն մարզական աշխարհում և դարձել ֆիլմի սցենարի հիմք: