Իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան, որն ավելի քան 30 ֆիլմերի հեղինակ Է, որոնից մի քանիսը մրցանակների են արժանացել Կաննի և Բեռլինի կինոփառատոններում, հայտնել Է, որ մտադիր Է այս տարի սկսել նոր ֆիլմի՝ «33»-ի նկարահանումները, որը պատմելու Է «Գեռնիկա» կտավի վրա Պաբլո Պիկասոյի աշխատելու մասին:
Ֆիլմի գործողությունների հիմնական մասը տեղի Է ունենում նկարչի արվեստանոցում: Նկարահանումների համար ստեղծվել Է Ֆրանսիայում Պիկասոյի ստուդիայի ճշգրիտ կրկնօրինակը, որտեղ բառացիորեն մեկ ամսվա ընթացքում ստեղծվել Է նշանավոր կտավը:
Պիկասոյի դերը խաղալու համար ֆիլմի ռեժիսորը հրավիրել Է Անտոնիո Բանդերասին: Դերասանը, ինչպես և Պիկասոն, ծնվել Է Մալագայում:
Դերասանն արդեն հաստատել Է այդ դերում նկարահանվելու իր ցանկությունը, նշելով, որ իրեն հատկապես գրավում Է նկարչի ստեղծագործության ժամանակաշրջանը, որն ընտրվել Է ժապավենի համար: «Կարծում եմ, որ ես արդեն հասունացել եմ այդ դերի համար»,-ասել Է դերասանը:
Ֆիլմի գլխավոր կնոջ դերում կխաղա Գվինետ Փելթրոուն, ով հայտնել Է, որ դա կանի «մեծ բավականությամբ»:
Կինոնկարի օպերատորը կդառնա Վիտորիո Ստորարոն: