"Forbes" հանդեսը կազմել է ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհիների ավանդական վարկանիշը:Առաջին հորիզոնականը երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում Է Սոֆյա Վերգարան: 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում նա վաստակել է 37 մլն դոլար:
Վերգարան փող է վաստակում ոչ միայն հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու շնորհիվ, այլև տարբեր գովազդային ընկերությունների հետ համգործակցելու: Սոֆյան դարձել է "Diet Pepsi"-ի, "CoverGirl"-ի, "Head & Shoulders"-ի և "AT&T" բրենդերի դեմքը: Վերգարան նաև "Latin World Entertainment" կադրային գործակալության համահիմնադիրն է:
Վարկանիշի երկրորդ տեղում Մարիշկա Հարգիթեյն է, որը խաղում է «Օրենք և կարգ» սերիալում: Նա վաստակել Է 13 մլն դոլար:
"Forbes"-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Քեյլի Քուոկոն: Նրա եկամուտը 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում կազմել է 11 միլիոն դոլար:
Ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհիների ցուցակում հայտնվել են նաև Ջուլիանա Մարգուլիսը (10 մլն դոլար), Էլեն Պոմպեոն (10 մլն դոլար), Քոբի Սբոլդերսը (10 մլն դոլար), Էլիսոն Հաննիգանը (9,5 մլն դոլար), Զոուի Դեշանելը (6 մլն դոլար), Կորթնի Քոքսը (6 մլն դոլար), Քլեր Դեյնսը (5 մլն դոլար) և Լինա Դանեմը (3,5 մլն դոլար):
Սոֆյա Վերգարա
Քեյլի Կուոկո
Քերրի Վաշինգթոն
Զոուի Դեշանել