Մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» (Birdman) ֆիլմի պրեմիերայով Վենետիկում կբացվի 71-րդ Միջազգային կինոփառատոնը, որը տեղի է ունենալու Վենետիկի ծովալճակի Լիդո կղզու Կինոյի պալատում:     

 

Ժյուրիի Մեծ մրցանակի համար կպայքարեն 20 ֆիլմեր տարբեր երկրներից, այդ թվում ԱՄՆ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ճապոնիայից և Չինաստանից:  

 

Մրցույթի ժյուրիի նախագահն է դարձել ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան, ով մրցանակների է արժանացել «Թագավո՛րն է խոսում»(The King's Speach), «Կենաց ծառը» (The Tree of Life), «Թագուհին» (The Queen) կինոժապավենների երաժշտության համար: Հաղթողների անունները հայտարարվելու են սեպտեմբերի 6-ին, հաղորդել է: