12 օր հանդիսականները կկարողանան դիտել 89 լիամետրաժ ֆիլմեր, որոնցից 55-ը՝ համաշխարհային պրեմիերաներ են: Կինոստուգատեսը բացել Է Time Is IIImatic վավերագրական ժապավենը: Այն պատմում Է նյույորքցի հռչակավոր ռեպ-կատարող Nas-ի և նրա «IIImaticե ալբոմի մասին, որը լույս Է ընծայվել ուղիղ 20 տարի առաջ: Ֆիլմի ցուցադրությունից հետո կայացել Է իր իսկ երաժշտի համերգը:
«Այս տարի փառատոնն անցկացվում Է 13-րդ անգամ: Ես սնահավատ մարդ եմ, այնպես որ մի քիչ վախենում եմ,- կատակել Է Tribeca-ի հիմնադիրներից մեկը՝ ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն՝ շրջահայացորեն թխկթխկացնելով փայտին:- Մենք ուրախ ենք, որ այս տարիներին փառատոնը դարձել Է Նյու Յորքի մշակութային կյանքի անկապտելի մասը»:
Կինոֆորումում հիմնական ուշադրությունն ըստ ավանդույթի կնվիրվի փոքրբյուջետային ֆիլմերին, որոնք նկարահանվել են անկախ կինեմատոգրաֆիստների կողմից: Սակայն հանդիսականները կարող են նաև դիտել ֆիլմեր այնպիսի հայտնի դերասանների մասնակցությամբ, ինչպիսիք են Ռոբին Ուիլյամսը («Բուլվար») և Քեթի Հոլմսը («Միսիս Մեդոուզը»):
Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցելու համար տարբեր երկրներից ներկայացվել Էր ավելի քան 6 հազար ժապավեն:
Tribeca կինոփառատոնը հիմնվել Է 2002 թվականին Ռոբերտ դե Նիրոյի և պրոդյուսերներ Ջեյն Ռոզենթալի և Քրեյգ Հեթքոֆի կողմից: Ամեն տարի միջոցառման հյուր Է դառնում շուրջ 3 միլիոն մարդ: Այն հարյուր միլիոնավոր դոլարներ Է բերում քաղաքին: Այս տարի փառատոնը կտևի մինչեւ ապրիլի 27-ը: