Ամերիկացի հայտնի ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Անհետացածը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով Նյու Յորքի Լինկոլն-կենտրոնում մեկնարկել է Նյու Յորքի 52-րդ կինոփառատոնը: Կինոժապավենի գլխավոր դերերը, որը նկարահանվել է ամերիկացի գրող Գիլիան Ֆլինի համանուն վեպի մոտիվներով, կատարում են հոլիվուդյան դերասաններ Բեն Աֆլեքը և Ռոզամունդ Փայքը:

 

Նյու Յորքի հանրությանը եւս մեկ համաշխարհային պրեմերա է սպասում: Հոկտեմբերի 4-ին փառատոնում կցուցադրվի Փոլ Թոմաս Անդերսոնի «Բնածին արատ» դեդեկտիվ ֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Հոակին Ֆենիքսը:

 

Փառատոնը հոկտեմբերի 12-ին կփակի մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն կամ անկրթության անսպասելի առավելությունները» կոմեդիան, որում գլխավոր դերը խաղում է Մայքլ Կիտոնը:

 

Ավանդույթի համաձայն՝ Նյու Յորքի փառատոնում ոչ մի մրցանակ չի շնորհվի, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: