Նյու Յորքում մեկնարկել է Նորաձևության շաբաթը: Ութ օրվա ընթացքում 2015 թվականի գարնանային-ամառային սեզոնի իրենց հավաքածուները կցուցադրեն տասնյակ հայտնի և սկսնակ մոդելավորողներ:
Ավանդույթի համաձայն՝ շաբաթը կավարտվի Կելվին Կլայնի հավաքածուի ցուցադրմամբ:
Շաբաթվա շրջանակներում իրենց ստեղծագործությունները կներկայացնեն Մայքլ Կորսը, Դոննա Կարանը, Կարոլինա Էրերան, Վերա Բոնգը, Նիքոլ Միլլերը, Վիկտորյա Բեքհեմը, Պրաբալ Գուրունգը, Օսկար դե լա Ռենտան, Մարկ Ջեյկոբսը և Թոմի Հիլֆեգերը:
Նորաձևության շաբաթն անցկացվելու է հսկայական վրաններում, որոնք տեղակայված են Նյու Յորքի խոշորագույն մշակութային կենտրոնի՝ նշանավոր Լինքոլն-կենտրոնի տարածքում: