Նյու-Յորքում ընթացող Նորաձևության շաբաթը մեկնարկել է Bcbg Max Azria ամերիկյան հայտնի ապրանքանիշի հավաքածուի ներկայացմամբ: Լինկոլն կենտրոնում հավաքվել են բազմաթիվ fashion-մեկնաբաններ, խմբագրեր, բլոգերներ, աստղեր:

BCBG Max Azria-ի 2014 թ. գարուն-ամառ հավաքածուն բաժանված էր երկու մասի: Առաջինում հավաքածուում ներկայացված էին բաց-երկնագույն, կաթնագույն և սպիտակ բամբակե զգեստներ, որոնք տեղ-տեղ ստանում են ծաղկային երանգներ: Երկրորդ հատվածուում տեղ էին գտել սև, ծաղկավոր և երեկոյան զգեստներ:

Ամռանը Մաքս Ազարիան առաջարկում է վերնաշապիկ-շրջազգեստներ, բազմաշերտ հագուստներ, կարճ տոպեր, միդի երկարությամբ կիսաշրջազգեստներ և բաց գույնի սլաքներով վարտիքներ, կան նաև ծաղկավոր տարբերակներ:

600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580