Խաղաղության միջազգային 15-րդ ամենամյա կինոփառատոնը բացվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությամբ:

Ինչպես ներկայացնում է Orlando Weekly-ն, կինոփառատոնի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մեյթլենդ քաղաքում: Հանդիսավոր բացումն իրականացրել է փատատոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նինա Ստրեյչը՝ խոսք փոխանցելով ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջին: Ռեժիսորն անձամբ չի կարողացել ներկա գտնվել և հանդիսականին դիմել է հեռախոսազանգի օգնությամբ: 

Նա խոսել է իր ջանքերի մասին, որոնք ուղղված են եղել 1.5 հայի կյանք խլած վայրագությունները լուսաբանելու և դրանց մասին մարդկանց տեղեկացնելու գործին: