Օգոստոսի 25-ին Երեւանի ակումբներից մեկում իր ծննդյան տարեդարձն է նշել երգերի խոսքերի հեղինակ, դերասանուհի Գայանե Ավետիսյանը: Թեեւ Գայանեն ծնունդը նշելու մտադրություն չի ունեցել, այնուամենայնիվ, ընկերներն ու մտերիմները նրա համար գեղեցիկ տոն են կազմակերպել: Ի դեպ, BRAVO.am-ի հետ զրույցում Գայանեն նշեց, որ այս տարեդարձն իր համար բացառիկ եւ առանձնահատուկ էր:

 

 
Գայանե Ավետիսյանը
 

 

Ընտանիքի անդամները, ընկերները` Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը` կնոջ հետ, Նիկ Էգիբյանը, հաղորդավար Հակոբ Հակոբյանը եւ այլք անակնկալ են մատուցել դերասանուհուն: «Ընկերներիս հետ միասին անկեղծ ուրախացանք: Ուրախացա, երբ մեզ միացավ Անդրեն` գիտեի, որ քաղաքում չէ: Մի խոսքով, շրջապատված էի մարդկանցով, ում ես անկեղծ սիրում ու կարոտում եմ ամեն օր»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Գայանեն:


Շարունակությունը` այստեղ: