Արսեն Սաֆարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Սոֆի Մխեյանը և Ավետ Բարսեղյանը փետրվարի 15-ին համերգով կներկայանան Ամերիկայի Միացյալ Նահանգների «Parsadena Civic» թատրոնում:

 

 

ESem.am-ի հետ զրույցում Արսեն Սաֆարյանը ասաց, որ համերգը կկայանա կենդանի նվագակցությամբ: Երգչի փոխանցմամբ՝ «Ես քեզ սիրում եմ» խորագրով համերգը փետրվարի 14-ին նշվող «Վալենտինի» տոնի կապակցությամբ է: «Մենք  ընկերներով փորձելու ենք այդ օրը շատ սեր տալ հանդիսատեսին»,- ասաց Արսենը:

 

 

Երգիչը հայտնեց, որ կհնչեն նոր երգեր, զուգերգեր, անսպասելի կատարումներ: «Կարևորը՝ կուլտուրայով, գեղեցիկ համերգ կլինի,  այդպիսի համերգներ այսօր քիչ են լինում, Միացյալ Նահանգներում՝ առավել ևս»,- ասաց Արսենը, ով ամերիկաբնակ հանդիսատեսի համար վերջին անգամ ելույթ է ունեցել նախորդ տարի:

 

Երգիչը չգիտի՝ ի՞նչ կհասցնի անել ԱՄՆ-ում, սակայն երկու բան հստակ է՝ անպայման նվերներ կգնի երեխաների համար և կհանդիպի ընկերներին:) «Հաշվի առնելով, թե ովքեր են հավաքվել՝ վստահ եմ, որ շատ լավ է անցնելու՝ սկսած մեր օդանավակայանից մինչև վերադարձը: Մեկ երամի մարդիկ ենք. այնպես չէ, որ իրար հետ կապ չունեցող մարդիկ են գնում համերգի, մենք նաև մեր աշխատանքում ենք ընկերներ, դրա համար եմ կարծում, որ ամեն ինչն է հետաքրքիր լինելու»,- նշեց Արսենը:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը