Արդեն մի քանի տարի է, ինչ ԲՀԿ երիտ թևը պարտաճանաչորեն ամփոփում է տարին ու կազմակերպում մրցանակաբաշխություն՝ տարբեր անվանակարգերում ընտրելով տարվա լավագույններին: Իսկ լավագույններին ընտրում են իրենց կայքի'bhk.am-ի այցելուներն ու սոցցանցային այցելուները: Երիտասարդների միությունն ամեն տարի անվանակարգերի հաղթողների մրցանակները հանձնում էր անակնկալ կերպով, հենց նրանց գրասենյակներում: Այս տարի առաջին անգամ նրանք հատուկ տոնախմբություն էին կազմակերպել:
Հաճելի միջավայրում հաղթողներին հանդիսավոր կերպով իրենց պատվոգրերն ու մրցանակ-արձանիկներն էր հանձնում ԲՀԿ երիտասարդական թևի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան:
Արդեն երկրորդ անգամն է, ինչ «Անի Քոչար փրոդակշն» ընկերության լրատվամիջոցները արժանանում են լավագույնի կոչմանը: Երկու տարի առաջ նույն մրցանակաբաշխությամբ մեր ամսագիրը ճանաչվեց «Տարվա լավագույն երիտասարդական ամսագիր», իսկ այսօր մեր կայքը'www.ESem.am-ը, որը շատ կարճ ժամանակում ամրապնդել է իր դիրքերը ժամանցայն կայքերի շրջանում, աչքի ընկել իր այցելուների մեծ բանակով, պարզվում է նաև լավագույնն է, ինչի համար էլ մեր խմբագրակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում մրցանակաբաշխության կազմակերպիչներին և այն մարդկանց, ովքեր քվեարկել են մեր լրատվամիջոցի օգտին:
Շարունակությունը` այստեղ: