Aroxj.am-ը գրում է.
Գլխացավերի պատճառները կարող են տարբեր լինել՝ մրսածություն, սթրեսային իրավիճակներ, անքնություն, անկանոն սնման ռեժիմ: Մարդկանց մոտ գալիս է մի շրջան, երբ գլխացավերն ունենում են հաճախակի բնույթ: Այդպիսի դեպքերում անընդհատ դեղահաբեր օգտագործելը առողջության համար դառնում է վտանգավոր: Այս ամենից խուսափելու համար պետք է հիշել մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն մոռանալ այդ տհաճ երևույթի մասին:
- Առաջին հերթին մի կողմ թողեք բոլոր գործերն ու պառկեք: Գլխացվից ազատվելու ամենալավ ու արդյունավետ միջոցը ոչինչ չանելն է: Փորձեք քնել:
- Պարզ, բայց արդյունավետ միջոցներից մեկն էլ մեկ բաժակ ջուր խմելն է: Սա միջոց է, որը կարող է փոխարինել միանգամից մի քանի դեղահաբի: Ջուրը պետք է խմել առանց շտապելու՝ փոքր կումերով: Դրանից հետո կարելի է հանգստանալ օդափոխված սենյակում:
- Եթե ձեզ անընդհատ անհանգստացնում են գլխացավերը, ապա կարող եք ոչ շատ տաք վաննա ընդունել: Ավելի լավ արդյունքի հասնելու համար կարող եք ջրին ավելացնել եթերային յուղեր կամ ծովային աղ: Բացի լոգանքից կարող եք տաք վաննա պատրաստել ոտքերի համար, որը իջեցնում է արյան ճնշումը գլխուղեղում:
- Կարող եք անել գլխի մերսում՝ ճակատից մինչև ծոծրակ, հետո դեպի պարանոց: Պարանոցի մերսումը շատ կարևոր է, որովհետև այդպիսով դուք թուլացնում եք պարանոցի մկանների լարվածությունը, որն էլ իր հերթին կարգավորում է արյան շրջանառությունը:
Շարունակությունը` այստեղ: