1. Փաստարկներ

Եթե գործարար ես, ապա նույնիսկ կախվածությունից ազատվելու հարցը կլուծես գործնական կերպով: Դրա համար քեզ անհրաժեշտ կլինի գրառել «կողմ» եւ «դեմ» փաստարկները, որոնք կօգնեն ընդունել կախվածությունից ազատվելու ճիշտ որոշում:

2. Ցանկություն

Կախվածությունից ազատվելու համար քեզ առաջին հերթին անհրաժեշտ է նման ցանկություն ունենալ: Եթե ցանկանում ես ազատվել համակարգչային կախվածությունից, պարզապես դադարում ես խաղալ եւ երկար նստել սոցիալական ցանցերում: Բայց դա պետք է ցանկանալ:

3. Ըմբռնում

Ըմբռնումը բնավորության կարեւոր գծերից է, որն օգնում է շատ հարցեր լուծելիս: Օրինակ՝ եթե ըմբռնում ես խնդրի արմատը, անմիջապես գծագրվում է դրա դեմ պայքարելու պլանը: Կախվածությունից ազատվելու համար նախ պետք է գիտակցես, որ կախվածություն ունես, ապա կսարսափես, թե ինչ սատանա էր քեզ դրան դրդել: Այնուհետեւ դու պարզապես թույլ չես տա այդպիսի կործանարար սովորության կրկնություն:

4. Չմտածել

Հեռուստացույց դիտելը դադարեցնելու համար ոչ ավելի բան է հարկավոր, ոչ էլ պակաս. Պարզապես գործով զբաղվիր, եւ առանց այն էլ չբավականացնող ժամանակը հեռուստահաղորդումների վրա վատնելու ցանկությունն ինքնաբերաբար կվերանա: Դու պետք է կարողանաս անջատվել, ամեն անգամ զբաղմունք գտնել, որպեսզի թույլ չտաս խրվել կախվածության առարկային առնչվող մտքերի մեջ:

5. Չարդարանալ

Երբ կախվածության մեջ ես, ցանկանում ես ամեն ինչ անել քո սովորության առարկան ստանալու համար: Այդպիսի դեպքերում մարդիկ հաճախ են խանգարվում. երբ նստում են դիետայի վրա, հաճախում են մարզասրահ կամ թողնում են ծխելը: Որպեսզի սովորությունն անհետանա, անհրաժեշտ է, որ դադարես արդարանալ ինքդ քո առաջ՝ փորձելով դրա գոյության փաստարկներ գտնել: Չկան փաստարկներ՝ չկա սովորությունը:

 Աղբյուրը՝ Liza.ua