Aroxj.am-ը գրում է.

 

Գլխացավերի պատճառները կարող են տարբեր լինել՝ մրսածություն, սթրեսային իրավիճակներ, անքնություն, անկանոն սնման ռեժիմ: Մարդկանց մոտ գալիս է մի շրջան, երբ գլխացավերն ունենում են հաճախակի բնույթ: Այդպիսի դեպքերում անընդհատ դեղահաբեր օգտագործելը առողջության համար դառնում է վտանգավոր: Այս ամենից խուսափելու համար պետք է հիշել մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն մոռանալ այդ տհաճ երևույթի մասին:


Առաջին հերթին մի կողմ թողեք բոլոր գործերն ու պառկեք: Գլխացվից ազատվելու ամենալավ ու արդյունավետ միջոցը ոչինչ չանելն է: Փորձեք քնել:


Պարզ, բայց արդյունավետ միջոցներից մեկն էլ մեկ բաժակ ջուր խմելն է: Սա միջոց է, որը կարող է փոխարինել միանգամից մի քանի դեղահաբի: Ջուրը պետք է խմել առանց շտապելու՝ փոքր կումերով: Դրանից հետո կարելի է հանգստանալ օդափոխված սենյակում:


Շարունակությունը` այստեղ: