Aroxj.am-ը գրում է.
Հայաստանում վերջին տարիներին ամենամեծ տարածում ստացած վեներական հիվանդություններից է քլամիդիոզը: Այս հիվանդության արդյունքում կանանց մոտ առաջանում է անպտղություն, տղամարդկանց մոտ տարբեր տեսակի սեռական դիսֆունկցիաներ, խանգարումներ, անպտղություն: Ժամանակին չբուժելու արդյունքում քլամիդիոզը ճակատագրական հետևանք կարող է ունենալ: Այս հիվանդությամբ տառապում է աշխարհի բնակչության 6-8 տոկոսը:
Պատճառները
Քլամիդիոզը ամենահեշտ տարածվող ինֆեկցիաներից է: Այն կարող է փոխանցվել կենցաղային իրավիճակներում՝ ձեռքսեղմումից, գդալ-ափսե, սրբիչ միմյանց փոխանցելուց և իհարկե, չպաշտպանված սեռական ակտից: Հղի կանայք պետք է հատկապես ուշադիր լինեն, քլամիդիոզը փոխանցվում է պտղին: Այն ֆիզկական արատների չի հանգեցնում ապագա երեխայի մոտ, սակայն կարող է ազդել ներքին օրգանների վրա՝ աղիներ, հոդեր և այլն:
Շարունակությունը` այստեղ: