Aroxj.am-ը գրում է.
Հեպատիտ C-ից ամեն տարի մահանում է 350-500 հազար մարդ: Հիվանդությունը բուժելը անհնար չէ, բայց դա բավականին երկարատև պրոցես է, կախված հիվանդության տեսակից, որակից ու փուլից բուժումը կարող է շարունակվել է 16-72 շաբաթ: Այն պահանջում է մի շարք երկարատև հետազոտություններ ու անալիզների հանձնում: Բացահայտման դեպքում էլ հիվանդությունը բուժելը բավական թանկ է:
Ինչ արժե հեպատիտի բուժումը: Օրինակ հեպատիտի համար նախատեսված դեղամիջոցներից մեկի գինը 140 հազար դրամ է, իսկ հիվանդը այն պետք է ընդունի ամեն շաբաթ: Մոտավոր հաշվարկներով հեպատիտը բուժելու համար հիվանդից կպահանջվի 5000-20.000 դոլար: Սա այն դեպքում, երբ հեպատիտի դեմ մի շարք դեղամիջոցներ պետական դոտացիայի միջոցով հատկացվում են հիվանդներին:
Ըստ լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի հեպատիտը ամբողջությամբ չի բուժվում: Հիվանդությունը հնարավոր է բուժել լավագույն դեպքում 60 տոկոսով, հնարավոր է հիվանդության կրկնություն, ինչը կպահանջի կրկնակի բուժում:
Ինչ է հեպատիտը և ինչպես է այն փոխանցվում: Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված է 6-ը` A, B, C, D, E, J:
Ըստ վարակի փոխանցման ուղիների, հեպատիտները լինում են՝
Շարունակությունը` այստեղ: