Tert.am-ը գրում է.

 

Իտալիայում նոյեմբերի 17-ին նշում են սև կատուների պաշտպանության օրը՝ նվիրված ողջ աշխարհում սնահավատության առարկա դարձած կենդանու պաշտպանությանը, գրում է Bigpicture.ru-ն և ներկայացնում ամենատարածված սնահավատություններն ու դրանց ծագումը:

Չի կարելի ոչինչ նախաձեռնել ուրբաթ, ամսի 13-ին:

Ահավոր օրվա մասին ենթադրությունները գալիս են Հին Կտակարանի մեկնաբանություններից այն մասին, որ հենց այդ օրն է Կայենը սպանել իր եղբորը՝ Աբելին:

 

Շեմին կանգնել չի կարելի

Հինավուրց ժամանակներում նախնիների մոխիրը թաղում էին տան շեմքի տակ, ինչի համար էլ տան շեմից որևէ բան փոխանցել կամ կանգնել շեմին չէր կարելի, որպեսզի չանհանգստացնեն հանգուցյալներին: Մինչ այժմ էլ տան շեմը մարդիկ սահման են համարում կենդանիների և մեռյալների աշխարհների միջև:

 

Եթե սև կատուն ճանապարհդ կտրի, դժբախտություն կպատահի

Հաճախ քողարկվելով գիշերվա մթության մեջ՝ սև կատուները կտրում էին հեծյալի ճանապարհը, ինչից ձին խրտնում էր, և հեծյալն ընկնում էր ձիուց: Այս երևույթի համար էլ մինչ այժմ սև կատուներին մեղադրում են մոգական ուժերի հետ կապ ունենալու համար:

 

Ժամացույց նվիրել չի կարելի

Այս սովորությունը ողջ աշխարհում տարածվել է Չինաստանից, որտեղ ժամացույց նվեր ստանալը դիտվում է որպես թաղման հրավեր:

 

40-ամյակը տոնել չի կարելի

Այս սնահավատությունը, հավանաբար, կապված է այն բանի հետ, որ 40 թիվը ծիսական է և հանդիպում է բազմաթիվ մշակույթներում: Այն հաճախ է հանդիպում Աստվածաշնչում. Մովսեսը 40 օր հրեաներին ուղղորդել է անապատում, Համաշխարհային ջրհեղեղը տևել է 40 օր, Հիսուսը մկրտվելուց հետո 40 օր մնացել է անապատում: 40 թվի հետ կապված մի շարք ծիսակատարություններ են իրականացվում ծննդյան և մահվան ժամանակ: Օրինակ, մինչ երեխայի 40 օրական դառնալը, նրան մարդկանց ցույց տալ չի կարելի: Համարվում է, որ հանգուցյալի հոգին երկրին հրաժեշտ է տալիս հենց մահվան 40-րդ օրը:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: