Aroxj.am-ը գրում է.
Ինչ է ռևմատիզմը, որոնք են այս հիվանդության ախտանիշներ ու բուժման մեթոդները, ինչպես կարելի է կանխարգելել. ներկայացնում է Aroxj.am-ը:
Ինչ է ռևմատիզմը
Հիվանդության տեսակ, որն առաջանում է աննկատ և զարգանում աստիճանաբար Այն հիմնականում առաջանում է ստրեպտոկոկով վարակվելուց հետո և բորբոքում է կապակցող հյուսվածքները, որոնք կան բոլոր օրգան-համակարգերում: Առաջին հերթին առաջանում են արյունատար անոթների, աճառային հյուսվածքների, սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ:
Պատճառները
Ռևմատիզմի, այսպես ասած, մուտքը օրգանիզմ լինում է ստրեպտոկոկ A-ի բետա-դեմոլոգիական բակտերիաների շնորհիվ: Հայտնվելով մեր օրգանիզմում դրանք կարող են առաջացնել անգինա: Ռևմատիզմը կարող է լինել այդ վարակի, բակտերիաների տարածման պատճառ այն դեպքում, երբ մարդն ունի իմունային համակարգի հետ կապված խնդիրներ: Ըստ վիճակագրական տվյալների մարդկանց 0,3-3 տոկոսը, որոնք տարել են ստաֆիլակոկ, ունենում են ռևմատիզմ:
Ռևմատիզմի առաջացման ռիսկային գործոնները
Այն դեպքում երբ ռեևմատիզմի և աճառային հյուսվածքների խնդիր ունեն ավելի մոտ հարազատները (մայր, հայր, քույր, եղբայր)
- Իգական սեռ
- Տարիքը՝ 7-15 տարեկան
- Սուր ստրեպտոստաֆիլոդերմիաներ վարակի և շնչառական ինֆեկցիաների դեպքում
- Օրգանիզմում հատուկ սպիտակուցի առկայության դեպքում՝ D8/17
Շարունակությունը` այստեղ: