Վերջերս կոլումբիական ԶԼՄ-ում լուրեր էին տարածվել այն մասին , որ երգչուհի Շակիրան և Խերարդ Պիկեն սպասում են իրենց երկրորդ երեխային:
Այս ուրախալի նորությունը հաստատել է Շակիրայի մտերիմ ընկերը` երաժիշտ Կարլոս Վիվեսը:Կարլոսը "Fox News Latino"-ին տված հարցազրույցում ասել է. «Այո Շակիրան իսկապես հղի և շատ երջանիկ»:
Նշենք, որ հարցազրույցներից մեկում երգչուհին ասել էր. «Եթե չլինեին իմ երաժշտական նախագծերը, ես ավելի վաղ կհղիանայի: Ես ութ երեխա եմ ուզում ունենալ Պիկեից` ֆուտբոլային իմ սեփական թիմը»: