Երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին պատրաստվում են կրկին ծնող դառնալ։ Այս ուրախալի տեղեկությունը հաստատել է ընտանիքի մտերիմ ընկեր՝ ռեփ-աստղ Լիլ Քիմը: Նա նշել է, որ Բեյոնսեն գտնվում է հղիության սկզբնական փուլում։
Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցները շատ են քննարկել նրանց հարաբերությունները: Սակայն Բեյոնսեի հղիությունը ապացույցն է այն բանի, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է:
ԶԼՄ-ը նկատել են նաև, որ Բեյոնսեն վերջերս անընդհատ փակ հագուստներով է ներկայանում տարբեր միջոցառումներին և բեմում էլ շատ քիչ է շարժվում: