Վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը հաջողությամբ հանդես է եկել Ֆրանսիայում և Իսրայելում: Համույթը Ֆրանսիայի Փարիզ, Լիոն, Մարսել քաղաքաներում ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Casino de Paris-ը, Bourse de Travail-ը, Palais de Congres-ը, ինչպես նաև հանդես է եկել Իսրայելի Թել Ավիվ, Կարմիել, Հայֆա քաղաքներում: «Բարեկամություն»-ը մասնակցել է նաև «Իսրայելում հայկական մշակութային օրերին» և գրեթե կես դարի պատմություն ունեցող Կարմիելի միջազգային փառատոնին:
Վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական ասնամբլի
գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ դեռ երկու տարի առաջ Ֆրանսիայի հայերի միության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ֆրանսիայում հյուրախաղեր անցկացնելու վերաբերյալ:
«Հյուրախաղերը հիանալի էին կազմակերպված, խնդիրներ չկային: Այն սրահներում, որտեղ մենք հանդես ենք եկել, ելույթներ են ունեցել բարձրակարգ կոլեկտիվներ: Մեզ համար դա մեծ պատիվ էր: Սրահները լեփ-լեցուն էին: Մենք ներկայացնում էինք մեր ազգը, և դա շատ պատասխանատու էր, և, հուրախություն մեզ, ամեն ինչ անցավ շռնդալից հաջողությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նորայր Մեհրաբյանը: Ֆրանսիայում և Իսրայելում հայկական համույթը ներկայացրել է հայ դասականների, ինչպես նաև ժողովրդական գործեր:
Հյուրախաղերից համույթը վերադարձել է հայրենիք: « «Բարեկամություն»-ն ուր էլ գնացել է, միայն բարձր արվեստ է ներկայացրել, և համույթը բարձր պատասխանատվություն է դրսևորել: Հյուրախաղերի կազմակերպման գործում մեզ մեծ աջակցություն են ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարությունը և ՎիվաՍել ՄՏՍ-ը: Շնորհակալություն ենք հայտնում նրանց»,-նշեց Մեհրաբյանը:
«Բարեկամություն» անսամբլի ելույթների վերաբերյալ հիացական արձագանքները տեղ են գտել ոչ միայն ֆրանսահայ, այլև ֆրանսիական մամուլում:
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ 1987 թվականին ստեղծվեց ‹‹Բարեկամություն››
անսամբլը:Առաջին օրվանից անսամբլը հանրությանը գրավեց իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի
ժողովրդական պարերի վառշարքով, իսկ պրոֆեսիոնալ մոտեցումը, քրտնաջան աշխատանքը և սերը դեպի
պարարվեստը դարձան անսամբլի հաջողությանգրավականը:
2008թ. համույթին շնորհվեց ‹‹Վաստակավոր կոլեկտիվ›› կոչումը: «Բարեկամություն» համույթն իր ստեղծագործականգործունեության 27 տարվա ընթացքում բազմիցս մեծ
հաջողությամբ է հանդես եկել աշխարհի տարբեր երկրների` ԱՄՆ-ի, Գերմանիայի,Ռուսաստանի, Իտալիայի, Անգլիայի, Չինաստանի հեղինակավոր բեմերում: