Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալում փետրվարի 21-22-ին կայացել են Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները:  Բեմադրվել են Նիկոլա Ծատուրյանի «Փրկության կղզի» և Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումները:

 

Ներկայացումներին ներկա գտնվող Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով` անդրադառնալով հայկական թատերարվեստի դարավոր պատմությանը, ավանդույթներին և ներկա զարգացումներին:

 

Այցի շրջանակներում թատերախումբը` տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդիպում է ունեցել նաև Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Համազգային թատրոնի ներկայացումները կբեմադրվեն նաև Տորոնտոյում փետրվարի 27-ից մարտի 1-ը: