Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ ու Ֆրանսահայ երիտասարդական միության ջանքերով կազմակերպված Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթի հյուրախաղերը Ֆրանսիայում ավարտվել են հուլիսի 5-ին Մարսելի Համագումարների պալատում տեղի ունեցած համերգով:


 Փարիզի, Լիոնի և Մարսելի անմենահեղինակավոր սրահներում կայացած համերգներով հայ երիտասարդները ֆրանսիացի հանդիսատեսին հիացրել են իրենց բարձրարվեստ կատարումներով, նորարարական շնչով ու երաժշտական տպավորիչ ընտրանիով` Կոմիտասից մինչև Վիվալդի, Սայաթ-Նովայից մինչև Մոցարտ, հայկական ժողովրդական մեղեդիներից մինչև Արամ Խաչատրյան։