Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը հունիսի 28-ից հուլիսի 7-ը Փարիզ, Լիոն և Մարսել քաղաքներում հանդես կգա համերգային ծրագրով: Միջոցառումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ֆրանսիայի հայ երիտասարդական միության և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ:

 

Ծրագրում ընդգրկված են ժողովրդական, դասական և ժամանակակից պարեր: Համերգներին կմասնակցի նաև Շվեդիայի թագավորական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանը:

 

Բացի այդ, «Բարեկամություն» համույթը հուլիսի 8-14-ը Իսրայելում կմասնակցի «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին: