Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը:) Նա բոլորում է 32 տարին, ինչի կապակցությամբ կեսգիշերից արդեն բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:

 

 

Կեսգիշերին նրան յուրօրինակ շնորհավորանք են հղել մտերիմ ընկերները` Ավետ  Բարսեղյանը, Անդրեն և Սոֆի Մխեյանը`Ավետի հեղինակային խոսքով. «Մի քանի կգ ընտիր, անյուղ միս խառնել մեծ քանակության ինտելեկտուալ ուղեղի հետ։ Անդադար հարել՝ ընթացքում ավելացնելով չնաշխարհիկ գեղեցկության մեծ չափաբաժին։ Չմոռանալ ավելացնել ընկերասիրություն և հայրենասիրություն՝ ըստ ճաշակի։ Մի քանի ճաշի գդալ խիզախություն և «բնածին շարմ» կոչվող դժվար ճարվող համեմունքը, և Նա պատրաստ է։ Այո՛, բաղադրատոմսը վաղուց հայտնի է բոլորին, բայց միայն Էմմային և Գառնիկին է հաջողվել, այն էլ մեկ անգամ ,պատրաստել այդպիսի գլուխգործոց։ Ծնունդդ շնորհավոր՛,Անկրկնելի ԱՄԵՆԱՆԱԶԵՆԻ ջան!!! ՈՒտենք քեզ» :)

 

 

 

Դերասանուհին արդեն իսկ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ծանոթ ու անծանոթ շատ մարդկանցից, ինչի կապակցությամբ հայտնել է իր ոգևորությունը: «Օրս դեռ նոր է բացվել, բայց շնորհավորանքների հոսքն արդեն ինձ տանում է անիրական գեղեցիկ մի աշխա՜րհ…Երջանկության բաղադրատոմսը ՍԵՐՆ է… Ծնվեցի՜ ։)))) Շնորհակալ եմ բոլորի՜դ և երախտապարտ կլինեմ, եթե ընկերներս իրենց շնորհավորանքները մեկտեղեն իմ այս գրառման տակ… Այդպես գոնե պատիվ կունենամ ԲՈԼՈՐԻՆ շնորհակալություն ասելու։)))))… թե ոչ, մի կյանքն էլ չի բավականացնի…:)))))))»,- գրել է դերասանուհին:

 

ESem.am-ը շնորհավորում է Նազենիին, ով այս տարի որոշել է ծնունդը նշել «լուռ»` առանց հասարակական ուշադրության և մաղթում երջանկություն ու նորանոր բարձունքներ:)


Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը