Life.panorama.am-ը գրում է.
Դիմակի կարիք ունեն ոչ միայն մազերը և դեմքը, այլև շրթունքները: Ահա մի քանի տնային դիմակների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն Ձեզ խնամել Ձեր շրթունքները:
Կաթնաշոռով դիմակ (փափկեցնում և սնուցում է)
0.5 թեյի յուղալի կաթնաշոռը խառնեք 1 թեյի գդալ սերուցքի հետ: Ստացված զանգվածը քսեք շրթունքներին և պահեք 10-15 րոպե: Դրանից հետո լվացեք դիմակը և քսեք հիգիենիկ շրթներկ:
Թթվասերով դիմակ (խոնավեցնում է)
1 ճաշի գդալ թթվասերը խառնեք կիտրոնի հյութի և բուսայուղի մի քանի կաթիլի հետ: Հաստ շերտով քսեք շրթունքներին և թողեք, որ մնա 20 րոպե:
Մեղրով դիմակ (սնուցում և փափկեցնում է)
Մեղրը խառնեք հալեցրած խոզի յուղի հետ` 2-ը 1-ին չափաբաժնով: Քսեք շրթունքներին և պահեք 10 րոպե: Եթե խոզի յուղ չունեք, կարող եք պարզապես մեղր քսել:
Շարունակությունը` այստեղ: