Սուրճից պատրաստված դիմակները շատ օգտակար են։ Սուրճի շնորհիվ նրանք անմիջապես սկսում են աշխատել և հարմար են ցանակացծ մաշկի համար։ Այս դիմակները կարող են շատ կարճ ժամանակահատվածում կարգի բերել մաշկը, կարգավորել լիպիդոների փոխանակությունը և վերացնել չորությունը։ Ամենակարևորը այն է, որ սուրճը պետք է բնական լինի և ոչ թե լուծվող։
Սրճային դիմակ-սկրաբ
Այս դիմակը կարելի է պատրաստել վարսակի ալյուրի օգնությամբ։ Սուրճի նսվածքի վրա հարկավոր է ավելացնել մեկ գդալ յոգուրտ կամ սմետան՝ կախված մաշկի տեսակից և մի քանի գդալ վարսակի ալյուր։ Հարկավոր է խառնել այն, քսել դեմքին և պահել 2-3 րեպե։ Կարելի է պահել նաև 10 րոպե, որից հետո այն հարկավոր է լվանալ սառը ջրով։ Այս դիմակը մաքրում և հարթեցնում է դեմքը։
Սուրճից դիմակ՝ խնդիրներ ունեցող մաշկի համար
Այս դիմակը պատրաստելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ սպիտակ կամ կապույտ կավը խառնել 1 թեյի գդալ մանրացված սուրճի հետ։ Անհրաժեշտ է նաև մանրացնել մի քանի կտոր նարինջի կեղև և մեկ թեյի գդալ ստացված կեղևից ավելացնել խառնուրդին։ Խառնուրդի վրա հարկավոր է լցնել մի քիչ եռացրած ջուր։ Հարկավոր է նաև մի քիչ սոդա վերցնել՝ նրա վրա ավելացնել խնձորի քացախ և այն խառնել ստացված նյութի հետ։ Դիմակը դեմքի վրա հարկավոր է պահել 5-8 րոպե։
Թարմացնող դիմակ
Պատրաստման համար հարկավոր է սուրճի վրա ավելացնել մր քիչ հունական ընկույզ։ Դեմքի վրա այն պետք է քսվի շրջանաձև շարժումներով և 8-12 րոպե անց լվանալ այն։ Այս դիմակաը անմիջապես կթարմացնի դեմքը և կանհետացնի հոգնածության նշանները։