Մեղրով դիմակ

Խառնեք 1ճ. գդալ ձիթապտղի ձեթը ձվի դեղնուցի, 1թ. գդալ մեղրի և 1թ. գդալ կոնյակի հետ: Քսեք դիմակը մաքուր, խոնավ մազերին և մազերը փաթաթեք սրբիչով: Թողեք 20-30 րոպե և լվացեք մազերը շամպունով:

 

Յոգուրտով դիմակ

½ բաժակ յոգուրտը խառնեք 1ճ. գդալ ձիթապտղի ձեթի և 2-4 կաթիլ անանուխի և խնկունու եթերային յուղի հետ: Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերի մեջ: Քսեք դիմակը մաքուր և խոնավ մազերի վրա: Ավելի արդյունավետ կլինի, եթե մազերը փաթաթեք սրբիչով կամ լոգանքի համար նախպատեսված գլխարկ կրեք: 15 րոպեից կարող եք լվանալ դիմակը:

 

Ավոկադոյով դիմակ

1հասած ավոկադոն տրորեք, դարձրեք պյուրե: Ստացված զանգվածը հարեք 2ճ. գդալ թթվասերի և կես կիտրոնի հյութի հետ: Քսեք դիմակը մազերին և մերսող շարժումներով տարածեք այն գլխամաշկի վրա: Սրբիչով փաթաթեք 20րոպե և լվացեք դիմակը:

 

                                                                                                                                                                      INFOmanka