Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Կարգին Հայկոն` Հայկ Մարությանը, երրորդ անգամ հայր կդառնա: PressIdent.am-ը հենց դերասանից փորձեց ճշտել լուրի իսկությունը:
«Երևի այդ մասին կնոջս հարցնեք,- կատակեց հումորիստ-դերասանը և հավելեց,- ընտանեկան թեմաների հետ կապված երբեք ոչ մի քոմենթ չեմ անում, եթե նկատել եք: Իմ ընտանիքի, անձնականի մասին շատ քիչ բան կա հայտնի: Այս դեպքում ևս չեմ մեկնաբանում տարածված լուրը»:
Նշենք, որ ըստ տարածված լուրերի` Հայկի երրորդ բալիկը աղջիկ կլինի և լույս աշխարհ կգա հաջորդ ամիս:
PressIdent.am