Բա իմացա՞ր. հումորիստ, դերասան, «32 ատամ» ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը կրկին հայր է դառնալու:

Իրականում. վերջին շրջանում լուրեր են տարածվել, որ հումորիստ Կարեն Բաբաջանյանը երրորդ անգամ հայր է դառնալու: Շրջանառվող լուրերի մասին խոսեցինք հենց Կարենի հետ, ով esyes.am-ի հետ զրույցում հաստատեց դրանց իսկությունը:

«Այո, ճիշտ է, ես նորից հայր եմ դառնալու: Կինս՝ Լիլիթը, հղիության հինգերորդ ամսում է, իր մոտ ամեն ինչ կարգին է, մեր երրորդ զավակն էլ կծնվի նոյեմբերին»,- ասաց Կարենը:

Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը. «Տղա ենք ունենալու, բայց դեռ չեմ ասի, թե ինչ անուն ենք տալու երեխայիս, կծնվի նոր կիմանաք,- նշեց հումորիստը՝ իր զգացողությունների մասին ասելով,- որ իմացա կինս նորից հղի է, ուրախացա, շա՜տ ուրախացա: Տղաս էլ՝ Սամվելը, շատ ուրախ է, սպասում է եղբոր ծնվելուն, իսկ աղջիկս՝ Մարիան, դեռ փոքր է, ու ոչինչ չի հասկանում»:

Ներկայացրեց Մերի Պողոսյանը