Դերասանուհի Լիլի Միքայելյանը հունիսի 22-ին մկրտվել է: ESem.am-ի հետ զրույցում «Քիթ-Cut» ներկայացման գլխավոր հերոսուհին նշեց, որ այժմ իրեն լիապես քրիստոնյա է համարում, քանի որ ազատվել է ադամական մեղքից:

Դերասանուհին կնքվել է Սուրբ Հովհաննես եկեղեցում`հոր  մտերիմ ընկերոջ քավորությամբ: «Կնքահայրս իմ քույրերի քավորն էլ է եղել. մանկուց նրան քավոր էի ասում, վերջապես իմ քավորն էլ դարձավ:)»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ եկեղեցական արարողությունից հետո հավաքվել են իրենց տանն ու նշել մկրտությունը: Լիլիի խոսքով` կնունքի համար անհրաժեշտ բոլոր աքսեսուրաներն իր ձեռքով է պատրաստել, քանի որ սիրում է նման աշխատանքներ անել:

 

 

Մկրտության առթիվ Լիլին հիմնականում ծաղիկներ ու աղջկական իրեր է նվեր ստացել: Սիրելիի`Կառլոսի նվերի մասին դերասանուհին նախընտրեց չխոսել: «Դա էլ թող գաղտնի մնա»,-ասաց նա:

Դերասանուհուց տեղեկացանք նաև, որ կնունքի օրը բավականին զբաղված է եղել. մասնակցել է նոր ներկայացման փորձերին, որի մանրամասները խոստացավ առաջինը ESem.am-ին հայտնել: «Այսօր էլ նկարահանման էի, քանի որ դեռ չեմ կարող լվացվել, ստիպված առանց գրիմի եմ նկարահանվել»,-ասաց դերասանուհին և հավելեց, որ թեև բոլորը ցանկանում են համբուրել ու շնորհավորել իրեն կնունքի կապակցությամբ, ինքը պահպանում է կնքվելու կանոնները և թույլ չի տալիս:)

ESem.am-ը շնորհավորում է Լիլիին` մկրտության կապակցությամբ:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը