Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Instagram-յան էջում հրապարակված կադրում Լիլի Մորտոն ներկայացել է սիրելիի հետ։ Կադրում զույգը նստած է սրճարանում։ Լիլին կրում է վագրային պրինտով զգեստ, սեւ կոշիկներ։ Նա արձակել է վարսերը, արեւային ակնոցով է։ Իսկ հրապարակմանը կից նա գրել է․ «Նախաճաշում էինք Փարիզի սրճարաններից մեկում. մոտեցան ու սկսեցին նկարել մեզ...»։
Օրերս Լիլի Մորտոն ներկայացել էր գայթակղիչ ու կրակոտ կերպարում։ Նա պատկերված էր անկողնում։ Լիլին ճերմակ խալաթ էր կրում, ներքնազգեստ։ Լիլին վառ շպարով էր, վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով գրել էր․ «Բարի լույս»։ Հետեւորդներն անմիջապես հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Միակն ու անկրկնելին»,«Սեքսուալ», «Գեղեցկուհի Լիլի»։