Ամառվա շոգին դժվար է դիմանալ հատկապես նրանց, ովքեր չեն կարող դուրս գալ քաղաքից դեպի զով բնություն և ստիպված են դիմանալ տապին ասֆալտե կամ բետոնե միջավայրում: Թե ինչպես նման պայմաններում հաղթահարել շոգն ու տապը, առաջարկում ենք օգտվել մասնագետների հետևյալ խորհուրդներից:

 

Ավելի շատ հեղուկ խմել: Խմել հեղուկ օրը մինչև 2 լիտր, բայց ժամում ոչ ավել, քան 0,5 լիտր: Չարժե կտրուկ ավելացնել սովորական նորման, հատկապես եթե կան խնդիրներ երիկամների, սրտի, գլյուկոզայի մակարդակի և արյան ճնշման հետ: Լավագույն ընպելիքներն են շշալցված ջուրը, թեյը, մրգային հյութերը, կեֆիրը և այլն: Անհրաժեշտ է ոչ թե միանգամից կուլ տալ, այլ խմել կում-կում: Ըմպելիքը չպետք է չափազանց սառը լինի:

 

Հրաժարվել ալկոհոլային խմիչքներից: Եթե ընդհանրապես անհնար է հրաժարվել ալկոհոլից, օրինակ տոնական առիթներին, ապա հարկ է նախապատվություն տալ չոր գինուն: Իսկ ահա շոգ եղանակին գարեջուրը կտրականապես հակացուցված է. այն շատ արագ դուրս է հանում ջուրը օրգանիզմից:

 

Ավելացնել ճաշի մեջ աղի որևէ բան: Կարելի է երբեմն ջրի մեջ աղ խառնել կամ էլ առավոտյան ուտել թթու վարունգ: Աղը պարունակում է նատրիում, որը կարգավորում է ջերմափոխանակությունն օրգանիզմում: Նատրիում է պարունակում նաև սև հաղարջը, դեղձը, ծիրանի չիրը: Տապին օրգանիզմն ունի նաև կալիումի կարիք, որն առկա է փշահաղարջի, կարտոֆիլի, բալի և խաղողի մեջ: