Ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան կգլխավորի Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրին: Այդ մասին հայտարարել Է կինոստուգատեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան:

 

Դեպլան երաժշտություն Է գրել Թոմ Հուպերի «Թագավորը խոսում Է», Սթիվեն Ֆրիրզի «Ֆիլոմենա», Բեն Աֆլեկի «Արգո» գործողությունը», Դևիդ Ֆինչերի «Բենջամին Բատոնի խորհրդավոր պատմությունը», Ռոման Պոլանսկու «Սպանդ» և այլ ֆիլմերի համար:

 

Դեպլան վեց անգամ ներկայացվել Է «Օսկար» մրցանակի և ամենահեղինակավոր կինոպարգևների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի», «Գրեմմիի» և «Սեզարի» դափնեկիր Է:

 

Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 6-ը Լիդո կղզում: