Ռեժիսորներ եւ սցենարիստներ Քոեն եղբայրները կգլխավորեն Կաննի 68-րդ կինոփառատոնի ժյուրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմնեպրես»-ը, հայտարարել են կինոստուգատեսի կազմակերպիչները:
Փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերը եւ ժյուրիի ամբողջ կազմը կհայտարարվեն ապրիլին:
1991 թվականին Քոենները Կաննի փառատոնում «Ոսկե արմավենու ճյուղին» են արժանացել «Բարթոն Ֆինք» ֆիլմի համար: «Լյուին Դեւիսի ներսում» կինոնկարը 2013 թվականին ռեժիսորներին բերել Է Կաննի ժյուրիի Գրան-պրին: Քոենները երկու անգամ Կաննի կինոփառատոնում պարգեւ են ստացել որպես լավագույն ռեժիսորներ. «Ֆարգո»-ի համար՝ 1996 թվականին եւ «Մարդը, որը չի եղել» ֆիլմի համար՝ 2001 թվականին:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ներկայում Քոեններն աշխատում են «Ավե, Կա՛յսր» ֆիլմի արտադրության վրա, որում նակարահանվել են Ջորջ Քլունին, Քրիստոֆ Լամբերտը, Սկառլեթ Յոհանսոնը, Թիլդա Սուինթոնը, Ջոշ Բրոլինը եւ Չենինգ Տատումը:
Կաննի 68-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 13-ից 24-ը: