Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, թե ինչ կերպ Է սթրեսը հանգեցնում ինֆարկտների և ինսուլտների: Նրանց հետազոտությունների արդյունքների համաձայն՝ սթրեսի ներգործության ներքո մարդու օրգանիզմն սկսում Է արտադրել արյան ավելի շատ սպիտակ գնդիկներ, տեղեկացնում Է BBC-ն:
Սովորական պայմաններում սպիտակ գնդիկները պայքարում են վարակների դեմ, բայց եթե դրանք չափից ավելի են շատանում, կպչում են զարկերակների պատերին՝ նվազեցնելով արյան հոսքը և նպաստելով թրոմբների առաջացմանը: Հետազոտության համար գիտնականները հետեւել են մշտական սթրեսի վիճակում գտնվող մարդկանց՝ այն Է՝ վերակենդանացման բաժանմունքի կրտսեր բուժանձնակազմի օրգանիզմներում արյան սպիտակ գնդիկների մակարդակին: