Շվեյցարացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է առավել ենթարկվող դարձնել ցանկացած մարդու, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ըստ Ցյուրիխի համալսարանի գիտնականների' այդ հարցում կենտրոնական դեր է խաղում կողային նախաճակատային կեղևը, որը պատասխանատու է պահվածքի նորմերի վերահսկման համար:

Գլխուղեղի նախաճակատային կեղևի կողային սեգմենտի էլեկտրախթանման դեպքում մարդն ավելի ենթարկվող է դառնում, նրան հեշտ է դառնում որևէ բան ներշնչել: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել 50 կամավորականների վրա անցկացված փորձարկումներից հետո:

Նրանց կարծիքով' իրենց մեթոդը կարող է կիրառվել հոգեկան հիվանդների բուժման, ինչպես նաև կալանավորների թերապիայի դեպքում: