Հանրահայտ երգչուհի Մադոննա Բրահիմ Զայբաթից բաժանվելուսց հետո սկսել է հանդիպել 26-ամյա պարող Թիմոր Ստեֆենսի հետ: 55-ամյա երգչուհին և 26-ամյա պարողը արդեն մի քանի ամիս միասին են: Նյու Յորքում պապարացցիներին հաջողվել է զույգին լուսանկարել: Նշենք, որ Մադոննան և Թիմորը միասին են ներկայացել նաև Լոս Անջելեսում տեղի ունեցած "Grammy" մրցանակաբաշխությանը:
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ նրանք ծանոթացել են անցած ձմռանը` Շվեյցարիայում: Ստեֆենսը շատ հաջողակ պարող է: Նա համագործակցում է Բեյոնսեի, Քրիս Բրաունի և ուրիշ հայտնի երգիչների հետ: