Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: Վերջերս ԱՄՆ-ի «Horizon» հեռուստաընկերության եթերում սկսվեց «Live talk show with Dina Akopovna» հաղորդումը: Հաղորդման հյուրերը տարբեր ոլորտներից են: Հաղորդավարուհու պրոդյուսեր Վարդան Հակոբյանը նշեց, նաև որ վերջերս Դինան սկսել է նաև մի նոր ազգանվեր ծրագիր, որը միակն է իր ֆորմատի մեջ և այն կոչվում է «Հանուն հայրենիքի»:

 

Հաղորդումը նվիրված է Արցախյան գոյամարտին և ազատամարտիկներին: Այդ հաղորդման շնորհիվ Դինա Ակոպովնան ԵԿՄ-ի նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանից պարգևատրվել է «Ոսկե արծիվ» և «Վազգեն Սարգսյան» պատվոգրերով:
Դինայի պրոդյուսեր Վարդան Հակոբյանը նշեց նաև, որ հաղորդավարուհին աշխատում է և’ Հայաստանում, և’ ԱՄՆ-ում: Հայաստանում շարունակվում է Լայմ Զոն հաղորդումը: